Նեյմարը փոխել է իր սանրվածքը

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը փոխել է իր սանրվածքը։ Փոփոխությունների մասին ֆուտբոլիստը հայտնել է իր սոցցանցում։

Նեյմարը լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է կարճ մազերով։ «Նոր տեսք»,- գրելէ ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ «ԱլՀիլալում» հանդես եկող Նեյմարն այժմ ապաքինվում է ծնկի վնասվածքից ու բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբի ղեկավարությունն աշխատում է հարձակվողի հետպայմանագիրը կասեցնելու ուղղությամբ, ում համար ՊՍԺն ամռանը վճարել է 90 մլն եվրո։