Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը փոխել է իր սանրվածքը։ Փոփոխությունների մասին ֆուտբոլիստը հայտնել է իր սոցցանցում։
Նեյմարը լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է կարճ մազերով։ «Նոր տեսք»,- գրելէ ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ «Ալ–Հիլալում» հանդես եկող Նեյմարն այժմ ապաքինվում է ծնկի վնասվածքից ու բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբի ղեկավարությունն աշխատում է հարձակվողի հետպայմանագիրը կասեցնելու ուղղությամբ, ում համար ՊՍԺ–ն ամռանը վճարել է 90 մլն եվրո։