Մադրիդի «Ռեալը» բաժանվել է խորվաթ բժիշկ Նիկո Միխիչից, ով ակումբում աշխատում է 2017 թվականից։ Այս մասին իր էջերում խոսում է Marca հրատարակությունը։
Նշվում է, որ ակումբի համար պատճառ է եղել կիսապաշտպան Արդա Գյուլերի հետ կապված իրավիճակը: Մադրիդի «Ռեալի» ամառային նորեկը վերջերս կրկին հայտնվել է հիվանդանոցում՝ նա դեռ իր նորամուտը չի նշել մադրիդյան թիմում։
Մադրիդի «Ռեալը» այս պահին զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: Կառլո Անչելոտիի թիմը երկու միավորով հետ է մնում առաջատար «Ժիրոնայից»:
Հաջորդ հանդիպումը «Ռեալը» կանցկացնի նոյեմբերի 26-ին՝ արտագնա «Կադիսի» հետ: