«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է մայրաքաղաքային ակումբի վինգեր Լեանդրո Տրոսարի մասին:
Մասնագետը նշել է, որ շատ գոհ է բելգիացի ֆուտբոլիստից, ով հիանալի մտածելակերպ ունի։
«Կարծում եմ, որ ամեն անգամ, երբ ես նրան խնդրում եմ խաղալ եզրում կամ ինը համարի դիրքում, նա դա լավ է անում, և նա իրական վտանգ է մրցակիցների համար, այնպես որ ես իսկապես գոհ եմ նրանից», – Արտետայի խոսքերը մեջբերել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր սոցիալական ցանցում։
Այս մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 խաղի, որոնցում դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։