Իտալիայի առաջնության տասներկուերորդ տուրում Միլանի «Ինտերը» 2։0 հաշվով հաղթեց «Ֆրոզինոնեին»՝ կրկին վերադառնալով մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։
Միլանյան ակումբի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, թեեւ գոլ չի խփել, սակայն գոհ է հանդիպման արդյունքներից։ Նա բացատրել է, որ «Ինտերի» հիմնական ուժը ֆուտբոլիստների միասնության մեջ է։
«Շատ գոհ ենք հաղթանակից, վաղը բոլորը կմեկնեն իրենց հավաքականներ, իսկ հետո կպատրաստվենք «Յուվենտուսի» հետ խաղին։ Ո՞րն է մեր ուժը: Փաստն այն է, որ մենք մեկ թիմ ենք, և դժվարությունների դեպքում պարզ է երևում։ Միասնությունը լավագույն զենքն է»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։