«Աստոն Վիլան» չի ցանկանում կորցնել կիսապաշտպան Դուգլաս Լուիսին մրցաշրջանի այս հատվածում։
Լրագրող Ֆրեյզեր Ֆլետչերի կարծիքով՝ Ունայ Էմերիի թիմը բրազիլացու համար 70 միլիոն եվրո գին է սահմանել։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանից Լուիսի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։ «Զինագործները» կուսումնասիրեն հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում գործարք կնքելու հնարավորությունը, սակայն տեղափոխությունը դեռ քիչ հավանական է թվում:
Նշենք, որ այս մրցաշրջանում Պրեմիեր Լիգայի 11 խաղում Դուգլաս Լուիսը դարձել է 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: