Ալեխանդրո Բալդեն չի հրավիրվել Իսպանիայի հավաքական

Կատալոնական «Բարսելոնայի» ձախ պաշտպան Ալեխանդրո Բալդեն Իսպանիայի հավաքական չի հրավիրվել առաջիկա խաղերի համար։

Լրագրող Գաբրիել Սանսի կարծիքով՝ գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի այս որոշման պատճառն այն է, որ Բալդեն վերջին շաբաթներին անհարմարություն է զգում։

Հաղորդվում է, որ միջազգային ընդմիջման ժամանակ Ալեխանդրոն կփորձի բուժել վնասվածքները և լիովին պատրաստ վերադառնալ «Բարսելոնայի» հաջորդ հանդիպումներին։

Հիշեցնենք, որ Բալդեի փոխարեն Իսպանիայի հավաքական է հրավիրվել Լևերկուզենի «Բայերի» ձախ պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն, ով այս մրցաշրջանում Բունդեսլիգայում արդեն 5 գոլ է խփել։