Զինեդին Զիդանը հայտնել է, թե որ ֆուտբոլիստն է եղել իր կուռքը մանկության տարիներին

Ֆրանսիացի լեգենդար կիսապաշտպան Զինեդին Զիդանը հայտնել է, թե որ ֆուտբոլիստն է եղել իր կուռքը մանկության տարիներին։

«Իմ մանկության կուռքը Էնցո Ֆրանչեսկոլին էր, ով խաղում էր «Մարսելում»: Երբ տեսա նրա խաղը, հասկացա, որ նա լավագույնն է։ Նա շատ էլեգանտ ֆուտբոլիստ էր։ Ինձ դուր եկավ գնդակի նկատմամբ նրա կառավարումը, ես նույնն էի ուզում անել»,- ասել է Զինեդինը Adidas YouTube-ի ալիքում։

Հիշենք, որ ֆուտբոլիստ եղած ժամանակ Զիդանը հանդես է եկել Թուրինի «Յուվենտուսում», «Ռեալում», «Բորդոյում» և «Կաենում»։ Ֆրանսիայի հավաքականի կազմում Զիդանը անցկացրել է 108 հանդիպում, որոնցում դարձել է 31 գոլի հեղինակ։