«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը նշել է, որ կցանկանար նույն թիմում խաղալ «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ։
«Ես կցանկանայի խաղալ Մեսսիի հետ։ Նա մեծագույն խաղացողներից մեկն է։ Վստահ եմ, որ նա կարող էր ինձ մի քանի գոլային փոխանցում կատարել»,- ասել է Քեյնը ESPN-ին տված հարցազրույցում։
Քեյնը «Բավարիա» է տեղափոխվել այս ամառ՝ «Թոթենհեմից»։ Նրա պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։