Պաոլո Մալդինին աշխատանքի կանցնի Սաուդյան Արաբիայում

Պաոլո Մալդինին կդառնա «Ալ-Իթթիհադի» նոր տնօրենը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Միլանի» նախկին ղեկավարը շուտով պայմանագիր կկնքի Սաուդյան Արաբիայի ակումբի հետ։

Հունիսի 6-ին Մալդինին հեռացվել է «ռոսոներիների» տեխնիկական տնօրենի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2019 թվականից։

Ավելի վաղ «Ալ-Իթթիհադի» ղեկավարությունը պաշտոնանկ էր արել ակումբի գլխավոր մարզիչ Նունո Էսպիրիտո Սանտոյին։ Ակումբը Սաուդյան Արաբիայի առաջնությունում զբաղեցնում է 5-րդ տեղը։