Յուրգեն Կլոպը՝ Լուիս Դիասի ծնողների առևանգման մասին. «Ֆուտբոլից ավելի կարևոր բաներ կան»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծիք է հայտնել թիմի հարձակվող Լուիս Դիասի հետ տեղի ունեցած միջադեպի մասին, ում ծնողներին առևանգել են Կոլումբիայում։

«Դժվար է յուրովի։ Միշտ հիշում եմ, որ ֆուտբոլից ավելի կարևոր բաներ կան և չեմ մոռանում դրա մասին։ Ես երբեք նման իրավիճակի չեմ հանդիպել։ Ֆուտբոլիստների և ընդհանրապես մարդկանց համար թիմը, որտեղ դուք գտնվում եք, ապահով տեղ է և պետք է մնա ապահով վայր»,- Կլոպի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Գերմանացի մասնագետը հավելել է, որ «Լիվերպուլի» ֆուտբոլիստները չեն ցանկացել խաղալ, երբ իմացել են այն իրավիճակի մասին, որում հայտնվել է Դիասի ընտանիքը։