Լաուտարո Մարտինեսը՝ Ա Սերիայի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը ճանաչվել է Իտալիայի Ա Սերիայի հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։

Քվեարկության ժամանակ «Ինտերի» հարձակվողը առաջ է անցել իր մրցակիցներից՝ «Յուվենտուսի» պաշտպան Բրեմերից, «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիայից և «Միլանի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչից։

Հոկտեմբերին Լաուտարո Մարտինեսը մասնակցել է Իտալիայի առաջնության երեք հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ։