Միլանի «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ, ով անցյալ դարի 90-ականներին հանդես է եկել այս ակումբում, Անտոնիո Պագանինը մեկնաբանել է Զլատան Իբրահիմովիչի հնարավոր վերադարձը «Միլան»։ Նա վստահ է, որ դա դրական ազդեցություն կունենա ակումբի խաղի վրա:
«Ինձ կհետաքրքրի տեսնել դա: Նրա խարիզմատիկ կերպարը, անշուշտ, որոշակի ազդեցություն կունենա։ Նա մի տեսակ ֆիլտր կդառնա մարզչի ու ֆուտբոլիստների միջեւ»,- Պագանինի խոսքերն է մեջբերում piaetamilan.it-ը։
Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նախորդ մրցաշրջանի վերջում ավարտեց իր խաղային կարիերան «Միլանում»։