«Բարսելոնան» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը պաշտպան Ռոնալդ Արաուխոյի հետ: Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբի ղեկավարությունը ցանկանում է շնորհակալություն հայտնել 24-ամյա ուրուգվայցուն աշխատավարձի բարձրացմամբ, քանի որ 2022 թվականի ամռանը նա մերժել է «Լիվերպուլի» և «Չելսիի» ֆինանսապես ավելի շահավետ առաջարկները։
Նշվում է, որ Արաուխոն ցանկանում է դառնալ «Բարսելոնայի» լեգենդը։ Արաուխոյի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։