«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հետաքրքրված է բրազիլացի հարձակվողով

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հետաքրքրված է բրազիլացի հարձակվող Գաբրիել Բարբոսայով: Այս մասին հայտնում են The Mirror-ի լրագրողները։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Ինտերի» նախկին հարձակվողի դիմաց մանկունիանցիները պատրաստ են «Ֆլամենգոյին» տալ իրենց վինգեր Անտոնիին։

27-ամյա Գաբիգոլի տրանսֆերային արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։ Բրազիլիայի առաջնության այս մրցաշրջանում Բարբոսան «Ֆլամենգոյի» կազմում անցկացրել է 23 հանդիպում։