«Բավարիան» մտադիր է ակտիվություն ցուցաբերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ

Մյունխենի «Բավարիան» մտադիր է ակտիվություն ցուցաբերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ,  հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ Գերմանիայի չեմպիոնը նախատեսում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել առնվազն երկու ֆուտբոլիստի։

Այն դիրքերը, որոնք «Բավարիան» մտադիր է ամրապնդվել, դեռ չեն նշվում։