«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը ամփոփել է Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Ռեալ-Սոսյեդադի» դեմ հանդիպումը (1-0)։
«Կային պահեր, երբ մենք գերիշխում էինք, բայց շատ բարդ հանդիպում էր: Մենք լավագույնս չխաղացինք, բայց, իհարկե, գոհ ենք երեք միավորից:
Անկախ նրանից, թե ինչպես էին նրանք խաղում, հանդիպումը շատ հավասար էր։ Բախտը մեր կողմը չէր, բայց մենք հաղթեցինք։ Չգիտեմ՝ սա արդարացի է, բայց մենք շատ ուրախ ենք հեռանում»,- դարպասապահի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։