Ժերեմի Դոկուն՝ ռեկորդի հեղինակ

Անգլիայի առաջնության 11-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ հաղթեց «Բորնմութին»։

Հանդիպումն ավարտվել է 6-1 հաշվով։ «Սիթիի» հարձակվող Ժերեմի Դոկուն դարձել է մեկ գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Ըստ Opta-ի՝ բելգիացին դարձել է պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով Պրեմիեր Լիգայի խաղում 4 գոլային փոխանցում է կատարել։