Բրահիմ Դիասը կարող է տեղափոխվել Անգլիա

Մադրիդի «Ռեալի» վինգեր Բրահիմ Դիասը կարող է տեղափոխվել Անգլիա, հայտնում է Todofichajes-ը։

24-ամյա իսպանացի կիսապաշտպանի տրանսֆերով հետաքրքրված է «Վեսթ Հեմը»։ Անգլիական ակումբը ցանկանում է խաղացող գնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Բրահիմի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո, իսկ «Ռեալի» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։

Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում Դիասը մասնակցել է ութ հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։