Ֆրանսիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի առաջատար Կիլիան Մբապպեն խոսել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի ութերորդ «Ոսկե Գնդակի» մասին։
«Ցանկանում եմ շնորհավորել Լիոնելին այս մրցանակի կապակցությամբ: Նա արժանի է դրան»,- իր սոցցանցերում գրել է ֆրանսիացի հարձակվողը։
Հարկ է նշել, որ Մբապպեն քվեարկության արդյունքում զբաղեցրել է երրորդ տեղը։ Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդն է։
Մեսսին «Ոսկե Գնդակը» նվաճելու ռեկորդակիր է։ Ներկայումս 36-ամյա արգենտինացին պաշտպանում է ամերիկյան «Ինտեր Մայամիի» գույները։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ավարտը։