Լիոնել Մեսսիին հարցրել են, թե արդյոք կուզեր «Ոսկե Գնդակը» ստանալ ՊՍԺ-ի մարզադաշտում

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին հարցրել են, թե արդյոք նա կցանկանար «Ոսկե Գնդակը» ստանալ ՊՍԺ-ի տնային մարզադաշտում՝ «Պարկ դե Պրենս» մարզադաշտում։

«Ես վստահ չեմ, որ Փարիզում մարդիկ կցանկանան, որ ես արժանանամ «Ոսկե Գնդակին» Պարկ դե Պրենսի մարզադաշտում»,- ասել է Մեսսին Le Meilleur du PSG-ի հաղորդմամբ։

Լիոնել Մեսսին ՊՍԺ-ում հանդես է եկել 2021/22 և 2022/23 մրցաշրջաններում։ Արգենտինացին վերջերս դժգոհել էր, որ 2022 թվականի վերջին Աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո իր ակումբից ոչ մի շնորհավորանք չի ստացել: Այնուհետև հաղորդվեց, որ Մեսսիին թույլ չեն տվել խաղադաշտ դուրս բերել Աշխարհի առաջնության գավաթը։