Նովակ Ջոկովիչը ասել է, թե որ սերբ ֆուտբոլիստը կարող է հաղթել «Ոսկե Գնդակը»

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը կիսվել է «Ոսկե Գնդակի» հանձնման արարողությանն մասին իր մտքերով։

«Մեծ սաղավարտի» բազմակի հաղթողն ասել է, որ ֆուտբոլի մեծ սիրահար է։

«Ո՞ր սերբը կնվաճի «Ոսկե Գնդակը»: Չգիտեմ, բայց շատ լավ կլիներ, եթե այդպես լիներ։ Մենք հիմա մեծ սերունդ ունենք։

Ալեքսանդր Միտրովիչը, ով ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է, ինչպես նաև Տադիչը, ով երկար ժամանակ եղել է «Այաքսի» և Սերբիայի ավագը, և Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը՝ մենք հիանալի ֆուտբոլիստներ ունենք»,- լրագրողներին ասել է Ջոկովիչը։