Վինիսիուս Ժունիոր․ «Ես կստանամ մրցանակներ, որոնք կփառաբանեն իմ պայքարը»

Երկուշաբթի օրը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը «Ոսկե Գնդակի» հանձնման արարողության ժամանակ ստացավ «Սոկրատեսի» գավաթը։ Այս մրցանակը շնորհվում է խաղադաշտից դուրս գործունեության համար։

«Կրթությունը ազատագրող և փոխակերպող է: Ես 19 տարեկան էի, որոշեցի ներդրումներ կատարել այստեղ՝ հասարակության վրա ազդեցություն ունենալու համար: 23 տարեկանում ես մեծ հպարտությամբ ստացա «Սոկրատեսի» մրցանակը։ Մեր աշխատանքը դեռ նոր է սկսվում։ Հուսով եմ, որ ավելի հաճախ կվերադառնամ այստեղ՝ ստանալու այլ մրցանակներ, որոնք կփառաբանեն իմ պայքարը հանուն ավելի արդար աշխարհի»,- գրել է Վինիսիուսը սոցցանցերում։

2023/23 մրցաշրջանում Վինիսիուսը Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 10 հանդիպում, որոնցում խփել է երեք գոլ և կատարել երեք գոլային փոխանցում իր գործընկերներին։