Լիոնել Մեսսի․ «Վստահ եմ, որ առաջիկա տարիներին դուք կհաղթեք «Ոսկե Գնդակը»»

Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարծում է, որ Կիլիան Մբապպեն և Էրլինգ Հոլանդը կարող են մի օր նվաճել «Ոսկե Գնդակը»:

«Էրլինգը նույնպես իսկապես արժանի էր, նա հաղթեց Պրեմիեր Լիգան, Չեմպիոնների Լիգան՝ լինելով բոլոր մրցաշարերի լավագույն ռմբարկու: Այս մրցանակը կարող է լինել ձերն այսօր:

Վստահ եմ, որ առաջիկա տարիներին դուք կհաղթեք մրցանակը»,- ​​ասել է Մեսսին։