Ժոան Լապորտան խոստովանել է, որ կարող էր վաճառել թիմի ֆուտբոլիստին 100 մլն եվրոյով

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոստովանել է, որ կարող էր վաճառել կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին 100 մլն եվրոյով։

«Մենք հնարավորություն ունեինք վաճառել Դե Յոնգին 100 միլիոն եվրոյով։ Մենք չէինք ցանկանում ընդունել առաջարկը, քանի որ չէինք ուզում կորցնել մեր կարգավիճակը, քանի որ Ֆրենկին մեր հիմնական խաղացողն է»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ 2022 թվականի ամռանը հոլանդացու ծառայություններով հետաքրքրված էին «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

Դե Յոնգը «Բարսելոնայի» ամենաբարձր վարձատրվող խաղացողն է՝ տարեկան վաստակելով ավելի քան 30 միլիոն եվրո։ Հոլանդացին կատալոնական ակումբում հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից։