Լևերկուզենի «Բայերը» Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ կրկնեց ակումբային ռեկորդը

Լևերկուզենի «Բայերը» Բունդեսլիգայի 8-րդ տուրի արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթեց «Վոլֆսբուրգին»։

Լևերկուզենցիները բոլոր մրցաշարերում 11 անընդմեջ խաղում առնվազն երկու գոլ են խփել: Ըստ Opta-ի, սա ակումբի ռեկորդի կրկնությունն է այն պահից, երբ ակումբը մտավ Բունդեսլիգա 1979 թվականին:

«Բայերը» նախկինում նման ցուցանիշներ էր գրանցել 2014 թվականին: Ներկայումս ակումբը մարզում է «Լիվերպուլի», Մադրիդի «Ռեալի» և «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոն։