«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ԱՊԼ-ի հերթական տուրի «Շեֆիլդի» դեմ հանդիպման նախօրեին խոսել է լրագրողների հետ։
Մասնավորապես, հոլանդացի մասնագետին հարցրել են Ջեյդոն Սանչոյի ապագայի մասին։
«Սանչո՞ն։ «Ամեն ինչ արդեն ասված է»,- մարզչի խոսքերն է փոխանցում Manchester Evening News-ը։
Հիշեցնենք, որ Տեն Հագը Սանչոյին հեռացրել է թիմի հետ մարզվելուց։ Մարզչի և ֆուտբոլիստի միջև կոնֆլիկտ է ծագել։