Խուան Միրանդան կարող է կարիերան շարունակել Իտալիայում

«Բետիսի» պաշտպան Խուան Միրանդան կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում, հայտնում է լրագրող Ռուդի Գալետին։

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»։ «Ռոսոներիները» առաջարկ են պատրաստում Միրանդայի համար և ցանկանում են ձեռք բերել նրան ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Պաշտպանի գործող պայմանագիրը «Բետիսի» հետ լրանում է հաջորդ ամառ։

Միրանդան «Բետիսում» հանդես է գալիս 2021 թվականից։ Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում ֆուտբոլիստը հինգ հանդիպում է անցկացրել, որոնցում երկու դեղին քարտ է ստացել։