Ֆեդերիկո Վալվերդեն հայտնել է, որ նախկինում կարող էր հայտնվել Անգլիայում

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն հայտնել է, որ նախկինում կարող էր հայտնվել Անգլիայում։

«Այն ակումբը, ուր մոտ էի տեղափոխվելուն «Արսենալն» էր», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ 2016 թվականին կիսապաշտպանը ուրուգվայական «Պենյարոլից» տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։

Ֆեդերիկո Վալվերդեն «Ռեալի» կազմում 215 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում։ Կիսապաշտպանը դարձել է 19 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։