Հոլանդացի պաշտպան Դենզել Դյումֆրիսը հայտարարել է, որ բանակցություններ է վարում Միլանի «Ինտերի» ղեկավարության հետ՝ նոր պայմանագիր կնքելու համար։
«Այժմ մենք քննարկում ենք նոր պայմանագիրը։ Բանակցությունները ընթացքի մեջ են, և ես ցանկանում եմ մնալ ակումբում: «Ինտերում» ինձ զգում եմ ինչպես տանը»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Դենզելի գործող պայմանագիրը «ներաձուրիների» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ փ