Բրահիմ Դիասը կարոտում է «Միլանը»

Իսպանացի հարձակվող Բրահիմ Դիասը, ով վերադարձել է Մադրիդի «Ռեալ», պահեստայինների նստարանին է։ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը դեմ չէ նրանից բաժանվելուն։ «Ռեալը» ցանկանում է նրա վաճառքից լուրջ գումարներ ստանալ՝ 30-35 մլն եվրո։

Նրա համար նման գումար կարող են վճարել միայն անգլիական ակումբները, թեպետ Բրահիմը կարոտում է Իտալիան ու «Միլանը», որտեղ նա խաղում էր նախորդ մրցաշրջանում։

«Միլանը», Դե Կետելարեի անհաջող գործարքից հետո, ամենաքիչն է հակված ֆուտբոլիստների համար վճարել 30 միլիոն և ավելի, բայց Պրեմիեր Լիգայում նրա ծառայությունների համար հավակնորդներ կան, մասնավորապես, «Աստոն Վիլան»: