«Ռեալ Սոսյեդադի» նախագահ. «Հուսով ենք, որ Տակեֆուսա Կուբոն դեռ երկար կմնա մեզ հետ»

«Ռեալ Սոսյեդադի» նախագահ Խոակին Ապերրիբայը խոսել է թիմում ճապոնացի կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոյի ապագայի մասին։

«Մենք պետք է առաջին հերթին հաշվի առնենք հենց նրա ցանկությունը։ Որքան հաջողակ է թիմը, այնքան մեծ է հավանականությունը, որ ոչ ոք չի ցանկանա հեռանալ:

Կուբոն հիմա երջանիկ է, և մենք ուրախ ենք, որ ունենք նման ֆուտբոլիստ։ Հուսով ենք, որ նա դեռ երկար կմնա մեզ հետ»,- ղեկավարի խոսքերն է փոխանցում Marca թերթը։