Լրագրող Ֆաբրիցիո Կորոնան պատմել է, որ Միլանի «Ինտերում» խաղում է միասեռական։
«Ես իմ սոցիալական ցանցերում արդեն գրել եմ, որ «Ինտերում» միասեռական ֆուտբոլիստ կա։ Այս մասին ավելին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ կարող եմ անախորժությունների մեջ ընկնել:
Կարծում եմ՝ նման ֆուտբոլիստներ կան աշխարհի բոլոր ֆուտբոլային ակումբներում, բայց դա պարզապես ոչ ոք չի խոստովանում»,- հայտնում է ինսայդեր Տենդենցե Դի Վիաջոն։
Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում «Ինտերը» վաստակել է 19 միավոր եւ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։