Պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը կարող է տեղափոխվել «Բավարիա», հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը որոշել է հրաժարվել «Բետիսի» առաջարկից, քանի որ հույս ունի, որ «Բավարիան» ձեռք կբերի իրեն։ Նշվում է, որ պաշտպանը տեղյակ է Դայոտ Ուպամեկանոյի վնասվածքի և մյունխենյան ակումբի՝ պաշտպանական գիծն ուժեղացնելու ցանկության մասին։
Սպասվում է, որ գերմանական ակումբը որոշում կկայացնի այս շաբաթ։
Պապաստատոպուլոսի վերջին ակումբը եղել է «Օլիմպիակոսը», որը նա լքել է պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով։ Մինչ այս ֆուտբոլիստը հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում» և Լոնդոնի «Արսենալում»: