Նիկոլո Ֆաջիոլին որակազրկվել է

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Նիկոլո Ֆաջիոլին 7 ամսով որակազրկվել է խաղադրույքների համար, հայտնում է Sky Sport-ը։

Ըստ լուրերի՝ Թուրինի դատախազությունն արդեն հաստատել է 22-ամյա ֆուտբոլիստի որակազրկումը մինչև 2024 թվականի մայիսը։ Ֆաջոլիին սպառնում էր շատ ավելի երկար որակազրկում, սակայն խաղացողին օգնել է այն, որ նա գործարք է կնքել հետաքննության հետ։ Ֆաջիոլին նույնպես բուժվելու է մոլախաղերից կախվածությունից։

Այս մրցաշրջանում Ֆաջիոլին մասնակցել է Ա Սերիայի 6 հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։