Ջամալ Մուսիալան կարող է փոխել ակումբային գրանցումը

Մադրիդի «Ռեալը» և «Լիվերպուլը» հետաքրքրված են «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի ծառայություններով, հայտնում է Bild-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստով հետաքրքրված են Անգլիայի թոփ-ակումբները և Մադրիդի «Ռեալը»: «Բավարիան» նույնպես մտադիր է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպանի հետ։ Ապրիլին գերմանական ակումբի նախկին մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը հանդիպել է խաղացողի հետ՝ բանակցություններ սկսելու համար, սակայն համաձայնագրի երկարաձգման գործընթացը դադարեցվել է։ Սալիհամիջիչը պաշտոնանկ է արվել մայիսին։

Նշվում է, որ ֆուտբոլիստի գործակալները ցանկանում են, որ Մուսիալան «Բավարիայում» առանցքային խաղացող լինի:

20-ամյա գերմանացին «Բավարիայում» հանդես է գալիս 2020 թվականի հուլիսից։ Ընդհանուր առմամբ, նա գերմանական ակումբի կազմում անցկացրել է 133 հանդիպում, դարձել 32 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։