Բակարի Սանյա․ «Չեմ հավատում, որ «Թոթենհեմը» կարող է պայքարել ԱՊԼ-ի համար»

Լոնդոնի «Արսենալի» նախկին պաշտպան Բակարի Սանյան խոսել է անգլիական Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Թոթենհեմի» մրցաշարային հեռանկարների մասին։ Ըստ ֆրանսիացու՝ լոնդոնյան թիմը չի կարողանա առաջնությունն ավարտել առաջատարի դիրքում։

«Չեմպիոնական տիտղոսի համար գլխավոր պայքարը կլինի «Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև։ «Թոթենհեմը», ինչպես միշտ, խառն են: Եվ ես միակը չեմ, ով սա ասում է որպես «Արսենալի» երկրպագու: Ես երբեք չեմ տեսել, որ նրանք ողջ մրցաշրջանի ընթացքում պահպանեն իրենց խաղային տոնը:

Բացի Սոն Հին Մինից, ես այս թիմում չեմ տեսնում որևէ մեկին, ով կարող է առաջ տանել «Թոթենհեմին»: Ես հարգում եմ բոլոր ֆուտբոլիստներին, նրանք լավ մարզչի գլխավորությամբ լավ ֆուտբոլ են խաղում, բայց մրցաշրջանը շատ երկար է։ Չեմ հավատում, որ նրանք կկարողանան երկար պայքար մղել առաջնության առաջատարների հետ։ Նրանք լավ են սկսել և կարող են Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճել, բայց ես չեմ հավատում, որ նրանք կպայքարեն տիտղոսի համար»,- Սագնայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։