Մարկոս Պիզզելին հրաժեշտի հանդիպում կանցկացնի «Ակտոբեի» կազմում

Հոկտեմբերի 15-ին «Ակտոբեի» մարզադաշտում կկայանա Մարկոս Պիզզելիի հրաժեշտի հանդիպումը, այս մասին հայտնել է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։

Վերջին անգամ Մարկոսը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարգավիճակում խաղադաշտ է դուրս եկել հենց «Ակտոբեի» կազմում 2019 թվականի նոյեմբերի 3-ին։

Ղազախական ակումբում անցկացրած 106 խաղում Մարկոսը խփել է 36 գոլ ու կատարել 29 գոլային փոխանցում։