Transfermarkt-ը թարմացրել է Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստների արժեքները

Transfermarkt-ը թարմացրել է Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստների արժեքները։

Անգլիայի առաջնությունը երկու նոր ֆուտբոլիստ ունի, ովքեր գերազանցել են 100 միլիոն եվրոյի սահմանագիծը՝ կիսապաշտպան Դեկլան Ռայսը («Արսենալ») և Ռոդրին («Մանչեսթեր Սիթի»)։

Ընդհանուր առմամբ, Պրեմիեր Լիգայի 31 ֆուտբոլիստների արժեքն աճել է 10 միլիոն եվրոյով և ավելի: Այժմ Անգլիայում կան հինգ ֆուտբոլիստներ, որոնց արժեքը հավասար է կամ ավելի քան 100 միլիոն եվրո։ Ռայսից և Ռոդրիից բացի, նրանք են Էրլինգ Հոլանդը (Մանչեսթեր Սիթի, 180 մլն եվրո), Բուկայո Սական (Արսենալ, 120 մլն եվրո) և Ֆիլ Ֆոդենը (Մանչեսթեր Սիթի, 110 մլն եվրո)։