Իսպանիայի հարկային մարմինը վերաբացել է «Բարսելոնայի» դեմ գործը, հայտնում է El Confidencial-ը։
Պատճառը 2015-ից 2018 թվականներին խաղացողների գործակալներին վճարումների ժամանակ ենթադրյալ խախտումներն էին:
Աղբյուրի համաձայն՝ գործակալները կարող են օգտագործել «Բարսելոնայի» վճարումները՝ ֆուտբոլիստների աշխատավարձերը բարձրացնելու համար։
Նշվում է, որ ենթադրյալ սխեմաներում խախտումներ են հայտնաբերվել երկու կետով: «Բարսելոնան» հայտնել է, որ երկրի գանձապետարանը ակումբին տեղեկացրել է նոր հետաքննության մասին: