Մոհամեդ Սալահի գործակալը խոսել է ֆուտբոլիստի եկամուտների մասին

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի գործակալ Ռամի Աբասը խոսել է եգիպտացու եկամուտների մասին։

2022 թվականին հարձակվողը նոր պայմանագիր է կնքել թիմի հետ։ Պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի ամռանը։

«Մենք ակնկալում ենք, որ ընդհանուր գումարը, որը Սալահը կվաստակի կկազմի տարեկան 54-ից մինչև 62 միլիոն եվրո»,- Goal-ին ասել է գործակալը:

Այս մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում անցկացրել է 6 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։