«Չելսին» պայմանագիր է կնքել նոր տիտղոսային հովանավորի հետ

«Չելսին» պայմանագիր է կնքել նոր տիտղոսային հովանավորի հետ, այս մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը։

Լոնդոնյան ակումբը համաձայնության է եկել Infinite Athlete-ի հետ։

Պայմանագրի ժամկետը նախատեսված է 2023/24 մրցաշրջանի համար։ «Չելսիի» ֆուտբոլիստները հոկտեմբերի 1-ին «Թոթենհեմի» դեմ Անգլիայի առաջնության առաջին տուրի խաղում առաջինը կկրեն նոր տարբերանշանով համազգեստ։