«Բարսելոնան» ծանր խաղում հաղթեց «Սևիլյային» (VIDEO)

Լա Լիգայի 8-րդ տուրի կենտրոնական խաղում կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Սևիլյայի» դեմ։

Չավիի սաները կարողացան առավելության հասնել նվազագույն հաշվով Խոսե Լուիս Մենդիլիբարի թիմի նկատմամբ։

Այս հանդիպումից հետո «Բարսելոնան» ունի 20 միավոր ու մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է։ «Սևիլյան» 7 միավորով 14-րդն է։

Լա Լիգա.

«Բարսելոնա» – «Սևիլյա» 1:0 (0:0)

1:0 Սերխիո Ռամոս (ինքնագոլ) 76

Հանդիպման տեսությունը՝ ստորև։