«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտարարել է լոնդոնյան թիմի կազմը բարելավելու անհրաժեշտության մասին։ Արգենտինացի մասնագետը խոսել է նաև պաշտպաններ Բենջամին Չիլվելի և Ռիս Ջեյմսի վնասվածքների մասին։
«Երբ Բենն իր լավագույն մարզավիճակում է, նա աշխարհի լավագույն ձախ պաշտպաններից մեկն է:
Կա միայն մեկ Բեն Չիլվել և մեկ Ռիս Ջեյմս: Կարծում եմ, որ ակումբը փորձում է ընդլայնել թիմը։
Յուրաքանչյուր դիրքի համար երկու ֆուտբոլիստ եմ ուզում։ Երբ թիմում յուրաքանչյուր դիրքի համար մեկին ունես, ինչպես նախկինում էր, դժվար է ձեռք բերել մեկ այլ ուժեղ ֆուտբոլիստի պահեստայինների նստարանին», – Պոչետինոյի խոսքերն է մեջբերում BBC-ն: