«Ժիրոնայի» գլխավոր մարզիչ Միշելը մեկնաբանել է Լա Լիգայում իր թիմի առաջատար լինեը։
«Մենք ունենք վեց անընդմեջ հաղթանակ, և դա հեշտ չէ անել Լա Լիգայում: Կարևորն այն է, թե ինչպես ենք մենք խաղում: Շաբաթ օրը «Ռեալի» դեմ խաղում մենք պետք է վայելենք պահը և մտածենք միայն հանդիպման մասին։ Հիանալի հանդիպում է լինելու, քանի որ մենք առաջատարի դիրքում խաղալու ենք աշխարհի լավագույն թիմերից մեկի հետ:
Առաջինը լինելը հրաշալի է, և մենք պետք է գոհ լինենք դրանից: Մենք պետք է շարունակենք աճել և օգնենք ակումբին մի քայլ առաջ գնալ։ Սա կարող է օգնել մեզ նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել: Մենք չենք կարող կանգ առնել այն փաստի վրա, որ յոթ տուրից հետո գլխավորում ենք առաջնությունը»,- մեջբերում է AS-ը։