Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր տնօրեն Միգել Անխել Խիլի խոսքերը՝ ուղղված «սերուցքայիններին»։
«Ես դրան ուշադրություն չեմ դարձնում, յուրաքանչյուրն ազատ է ասելու և անելու այն, ինչ ուզում է։ Ինչ վերաբերում է ինձ, ապա Խիլը մեծ սխալ թույլ տվեց, բայց ոչ ոք կատարյալ չէ»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Յոթ տուրից հետո «Ռեալը» 18 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Թիմը մեկ միավորով է զիջում առաջատար «Ժիրոնային»: «Ատլետիկոն» իր հերթին 13 միավորով հինգերորդ տեղում է։