Մարկ Կուկուրելյան կարող է կարիերան շարունակել իսպանական գրանդում

Լոնդոնի «Չելսին» պատրաստ է հունվարին ընդունել պաշտպան Մարկ Կուկուրելյայի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ առաջարկները, հայտնում են ESPN-ի աղբյուրները։ 25-ամյա իսպանացի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում դեռ չի խաղացել Անգլիայի Պրեմիեր Լիգայում, չնայած երկու անգամ է հանդես եկել Լիգայի Գավաթի հանդիպումներում։

«Չելսին» կնախընտրեր վաճառել Կուկուրելյային՝ հավասարակշռելու տրանսֆերային ծախսերը, որոնք անցյալ տարվա մայիսից արդեն գերազանցել են 1 միլիարդ ֆունտ ստերլինգը (1,23 միլիարդ դոլար): Իսպանական լրատվամիջոցները հայտնել են, որ Մադրիդի «Ռեալը» պատրաստ է դիտարկել ձմռանը պաշտպանին վարձակալելու տարբերակը։

«Չելսին» իսպանացու հետ պայմանագիր կնքեց անցյալ ամառ՝ «Բրայթոնին» վճարելով 62 միլիոն ֆունտ (75,5 միլիոն դոլար):