Կրիշտիանու Ռոնալդուի դուբլի օգնությամբ «Ալ-Նասրը» երեկ Սաուդյան Արաբիայի առաջնությունում 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ 4-3 հաշվով պարտության մատնելով «Ալ-Ահլիին», ինչի շնորհիվ «Ալ-Նասրը» 15 միավորով 5-րդն է, և ընդամենը 3 միավոր է զիջում առաջատար «Ալ-Իթիհադին», որտեղ հանդես է գալիս Կարիմ Բենզեման:
Կայացած խաղից հետո Ռոնալդուն անդրադարձել է ֆուտբոլային կարիերան ավարտելուն.
«Ասում են՝ Ռոնալդուն սպառված է, բայց դա ճիշտ չէ: Ես կխաղամ այնքան ժամանակ, մինչև ոտքերս չասեն. «Կրիշտիանու, բավական է»: Ես դեռ շատ բան կարող եմ անել:
Ես դեռ սիրում եմ ֆուտբոլը, սիրում եմ գոլեր խփել։ Ես սիրում եմ հաղթել: Ասում են՝ սպառվել եմ, բայց ես դեռ ապացուցում եմ, որ՝ ոչ»,- ասել է 38-ամյա պորտուգալացին: