Ժոզե Մոուրինյո․ «Դժվար է հասկանալ, թե ինչու է նա ամեն անգամ վնասվածք ստանում»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր կարծիքն է հայտնել հռոմեական ակումբի կիսապաշտպան Ռենատու Սանչեսի հաճախակի վնասվածքների վերաբերյալ։

«Նա միշտ կասկածում է ինքն իրեն, և դժվար է հասկանալ, թե ինչու է ամեն անգամ վնասվածք ստանում: Նման բաներ եղան «Բավարիայում», ՊՍԺ-ում, և հիմա նաև մեր թիմում, և չենք կարող դա հասկանալ։ Նա կիրակի օրը խաղաց 45 րոպե («Էմպոլիի» դեմ), հետո երեք օր հանգստացավ, իսկ հետո վնասվածք ստացավ: 27-րդ րոպեին»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ 26-ամյա կիսապաշտպանը վնասվածք էր ստացել Եվրոպա Լիգայի «Շերիֆի» հետ խաղում ու փոխարինվել 27-րդ րոպեին։ Խաղն ավարտվել է Մոուրինյոյի թիմի հաղթանակով՝ 2։1 ​​հաշվով։