81 տարեկան հասակում կյանքից հեռացավ «Միլանի» լեգենդար կիսապաշտպանը

81 տարեկան հասակում կյանքից հեռացավ «Միլանի» և Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջովանի Լոդետտին։

1961 թվականին ֆուտբոլային կարիերան սկսելով «Միլանի» կազմում, նա 9 տարիների ընթացքում ռոսոներիների մարզաշապիկով անցկացրել է 216 հանդիպում՝ դառնալով 16 գոլի հեղինակ։ Լոդետտին «Միլանի» հետ երկու անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն և մեկ անգամ տիրացել երկրի գավաթին, երկու անգամ հաղթել է Չեմպիոնների Գավաթի խաղարկությունում, ինչպես նաև մեկական անգամ նվաճելով Գավաթակիրների գավաթը և Միջմայրցամաքային գավաթը:

«Միլանից» հետո Լոդետտին հանդես է եկել «Սամպդորիայում», «Ֆոջիայում» և «Նովարայում»:

Լոդետտին նաև 17 հանդիպում է անցկացրել Իտալիայի հավաքականի կազմում, որի հետ 1968 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն։